Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախագահ կլինի նա, ով կլինի ՔՊ-ի թեկնածուն»․ Գեւորգ Պապոյան

Հունվար 25,2022 12:10

«Գործող իրավակարգավորումներով՝ դեռեւս 5-6 օր ժամանակ կա։ ՀՀ-ն ունի փաստացի նախագահ։ Նման իրավիճակում ժամանակավրեպ է համարվում նման հարց քննարկելը, որովհետեւ օրենքը հնարավորություն է տալիս գոնե տեսականորեն դիմումը հետ վերցնելու։ Քանի որ հարցը ժամանակավրեպ է, դրան կանդրադառնանք այն պահին, երբ պաշտոնը թափուր լինի։ Իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո ո՞վ է լինելու ՔՊ-ի թեկնածուն։

Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նման դեպքում նախագահը հրաժարականի հայտարարությունից հետո յոթօրյա ժամկետ ունի, որի ընթացքում կարող է գրավոր կերպով հետ վերցնել հրաժարականի դիմումը․ «Քանի նախագահը կարող է հետ վերցնել այն, սկսել քննարկել թեկնածուների հարցը պաշտոնական մակարդակում, ճիշտ չէ այդ ինստիտուտի հանդեպ։ Առաջադրումները կլինեն յոթօրյա ժամկետից հետո՝ հինգօրյա ժամկետում։ Այ այդ ժամկետում կլինեն պաշտոնական քննարկումները, որոնք այս փուլում հնարավոր չեն»։

Նկատառմանն ի պատասխան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսել է այս թեմայով ու ասել, որ նախագահի թեկնածուն պետք է ներդաշնակ աշխատի կառավարության եւ ազգային ժողովի հետ, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Վարչապետն իր ասուլիսում թեկնածուի հարց չի քննարկել, այլ չափանիշն է քննարկել։ Դա չի կարող նկարագրել որպես թեկնածուի անվան քննարկում։ Քանի դեռ նախագահն ունի դիմումը հետ վերցնելու հնարավորություն, մեր խմբակցությունում քննարկում չկա։ Կա քննարկում՝ կապված մոտեցումների, չափանիշների հետ, բայց դա թեկնածուի քննարկում չի կարելի անվանել»։

ՔՊ-ական Գեւորգ Պապոյանն էլ նշեց, որ նախագահի թեկնածուին ընտրելու է ՔՊ-ն․ «ՀՀ հաջորդ նախագահի, եթե գործի վերոնշյալ տրամաբանությունը, այսինքն՝ դիմումը հետ չվերցնի, թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ-ն։ Վարչապետը խոսել է չափանիշների մասին, իսկ անձի մասին կլինի տեղեկություն, երբ կլինի որոշում։ Թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ-ն։ Միայն ՔՊ-ն կարող է նախագահ ընտրել, ուստի նախագահ կլինի նա, ով կլինի ՔՊ-ի թեկնածուն»։

Հարցադրմանն ի պատասխան, թե ինչպե՞ս է իշխանությունն այս տարիներին աշխատել Արմեն Սարգսյանի հետ՝ այն դեպքում, երբ նրա՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված խնդրահարույց մեկնաբանություններ կան, Վահագն Հովակիմյանը նշեց․ «Խնդիրն իրավապահ մարմինների, այդ թվում՝ դատական ատյանով հաստատման կարիք ունի։ Այնպես եք ասում, կարծես արդեն դատավճիռ կա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31