«ՀՀ-ն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են։ Այս պահին ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ նոր խոսակցություն է սկսված՝ կողմերի հատուկ ներկայացուցիչների միջոցով։ Խոսակցությունը նոր է։ Զարգացումների մասին համապատասխան գերատեսչությունները եւ հատուկ ներկայացուցիչը կտեղեկացնեն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին այն մասին, թե հայ-թուրքական երկխոսության եւ սահմանների հնարավոր բացման դեպքում Գյումրիի ռուսական ռազմակայանը դուրս է բերվելու։

Members of “Civil Contract” faction Vahagn Hovakimyan, Artur Hovhannisyan and Gevorg Papoyan hold parliamentary briefings at the RA National Assembly building in Yerevan, Armenia
«Նման խոսակցությունների հիմքերի մասին ոչինչ չգիտեմ, դրանք այս պահին հիմնավորում չունեն, հետեւաբար՝ մեկնաբանության ենթակա չեն։ Նման խոսակցություն իրականության մեջ գոյություն չունի։ ԶԼՄ-ների նման մեկնաբանությունները մտացածին են»,-նշեց պատգամավորը։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ նկատեց՝ ռազմակայանի գործունեության պայմանագիրը մինչեւ 2049թ․-նն է․ «Նման անհեթեթությունները․․․երեւի տարածում են, որ դուք հարց հնչեցնեք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ