Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց. «Եթե ինքը դարձավ Նիկոլի սրտի ՄԻՊ-ը, նա իր կարիերայի վրա խաչ կքաշի». «Հրապարակ»

Հունվար 25,2022 12:06

Արդյոք պախարակելի կետեր կենսագրության մեջ չունենալու, սկանդալներում չլինելու հանգամանքը ՄԻՊ լինելու համար բավարա՞ր է, անհրաժեշտ չե՞ն անձնային հատկանիշներ, որոնց մասին նաեւ ոչքպ-ական հանրությունը պետք է իմանա: «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը, որը պատկառելի ստաժ ունի ՄԻ պաշտպանության ոլորտում, պատասխանում է. «Չինովնիկների մի կատեգորիա կա՝ գրագետ, պատրաստված, բազայի առումով հրաշալի մասնագետներ, որոնք պետք է լինեն ցանկացած նախարարության անփոփոխ կազմում՝ ով գա-գնա, իրենք պետք է մնան: Գրագետ, պատրաստված ժողովուրդ են, բայց ինչ-որ բան ռեալ փոխելու ունակ չեն: Նրանք թուղթ գրել-մրելու համար են, տասը տարվա ծրագրեր գրելու, դրանց կեսը տապալելու, հետո գալու ասելու՝ դե, կներեք, չստացվեց: Մինչդեռ ՄԻՊ ստատուսը, իրենց լեզվով ասած՝ դուխ է պահանջում: Շատ կարեւոր են նրա անձնային հատկանիշները, ինչն այս դեպքում չկա կամ գոնե ինձ հայտնի չէ»:

Դուք երկար աշխատում եք ՄԻ ոլորտում, հիշո՞ւմ եք, որ Քրիստինեն մեկին պաշտպանած լինի: «Ինքը միշտ չինովնիկ է եղել: Կաբինետներում է աշխատել, շատ փոքր խումբ մարդիկ են, որ էդ չինովնիկներին ճանաչում են, նրանք են, ովքեր իրենց հետ գործով առնչվել են: Մարդիկ են, որոնց համար թղթի վրա ամեն ինչ նորմալ է: Նրանք լավ թիմ կարող էին լինել, եթե մենք ապրեինք, ասենք, Դանիայում, միապաղաղ մի իրավիճակում, ու ընդամենը պետք կլիներ երիտասարդներով ապահովել ինչ-որ առաջընթաց: Բայց մեր պայմաններում պետք է կարողանալ արագ փոփոխություններ բերել, ինչը չեղավ ո՛չ երկար, ո՛չ էլ կարճատեւ ժամկետում»:

Նինա Կարապետյանցը չբացառեց, որ ժամանակի հետ Քրիստինե Գրիգորյանը կփոխվի եւ կսկսի ատամ ցույց տալ նիկոլականներին: «Էդ պաշտոնը բոլորին հեղափոխում է, ինչ-որ էտապում մեր ՄԻՊ-երը, որոնք բոլորն էլ ապարատից էին եկել պետական, փոխվել են, չեմ բացառում, որ ինքն էլ փոխվի: Հենց օմբուդսմենի պաշտոնն է դրդում փոփոխության, որովհետեւ եթե ինքը դարձավ Նիկոլի սրտի ՄԻՊ-ը, նա իր կարիերայի վրա խաչ կքաշի»:

 Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31