Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանը Փաշինյանի համար ճանապարհ է հարթում, քանի որ նա անծայրածիր հնարավորություններ ունի». Գագիկ Համբարյան. «Ժողովուրդ»

Հունվար 25,2022 10:43

Պարզվում է՝ ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը դեմ չէ ընդլայնված լիազորությունների դեպքում նախագահ լինել, համենայնդեպս այդպիսի հայտարարություն նա արել է 2020 թվականի վերջում Գյումրիում հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց գյումրիաբնակ քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը եւս մասնակցել է Արմեն Սարգսյանի այդ հանդիպմանը: «Նա ասել է, որ եթե ապագայում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, ապա ինքը չի բացառում, որ իր թիմը կկազմի եւ ակտիվորեն կմասնակցի քաղաքական գործընթացների: Նա մանրամասն նշում էր, թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացումը եւ այլ հարցեր: Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ է հարթում, քանի որ նա անծայրածիր հնարավորություններ ունի», – նշեց նա: Իհարկե, սա վարկածներից մեկն է. ավելի լայն շրջանակներ չեն բացառում, որ նա հեռացավ իր պաշտոնից՝ գիտակցելով, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի կողմից կարող են որոշումներ կայացվել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31