Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն անձամբ իր ձեռքով սահմանափակեց իր լիազորությունները, որոնք, իր համոզմամբ, առանց այդ էլ բավարար չէին. «Փաստ»

Հունվար 25,2022 09:00

Արմեն Սարգսյանը բողոքում է, թե գործող Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով և միայն արարողակարգային դերակատարություն է ունենալու, ապա ինչո՞ւ համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը։ Մի՞թե այն ժամանակ ինքը քաջածանոթ չի եղել Սահմանադրության մեջ նախագահի լիազորություններին վերաբերող հատվածին:

Իհարկե, քաջածանոթ է եղել։ Եվ առնվազն տարօրինակ է «ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի…» ձևակերպումը, քանի որ նման պաշտոնի համար հավելյալ լիազորություններ չեն տրվում սոսկ բանավոր պայմանավորվածությամբ: Դրա համար կա Սահմանադրություն: Մյուս կողմից էլ՝ սա ցույց է տալիս, որ Սարգսյանը բավարար չափով անկեղծ չէ հանրության նկատմամբ, քանի որ իրականում, շատ մասնագետների գնահատմամբ, Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին տրված լիազորությունները բավարար էին, որպեսզի նախագահը հանդես գա որպես պետության գլուխ և էական ներազդեցություն ունենա պետության կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ առանցքային հարցերում։

Այլ հարց է, որ Արմեն Սարգսյանն ի վիճակի չի եղել այս ընթացքում արժևորել նախագահի ինստիտուտը։ Կամ եթե նախագահը լիազորություններ չի ունեցել, ապա ինչո՞ւ վերջինս անցած տարի ստորագրեց Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, որով, ըստ էության, սահմանափակվում էին նախագահի լիազորությունները։ Այսինքն, նախագահն անձամբ իր ձեռքով սահմանափակեց իր լիազորությունները, որոնք, իր համոզմամբ, առանց այդ էլ բավարար չէին: Կարճ ասած՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ երկրի ներքաղաքական և արտաքին հարցերում ավելի ակտիվ ու գործուն դերակատարություն ստանձնել, այլ հարց է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձել իրական կյանքում կիրառման մեջ դնել Սահմանադրությամբ նախագահին տրված լծակները։ Ստացվում է, որ հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանի ներկայացրած արդարացումները համոզիչ չեն։

Եվ այս ֆոնին նրա հեռանալն այլ ենթատեքստ է ստանում։ Ու այս համատեքստում պատահական չեն այն տարբեր վերլուծությունները, որ վերջինս հեռանում է ոչ իր կամքով՝ այդպիսով լիովին ազատ արձակելով Նիկոլ Փաշինյանի ձեռքերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31