Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Մարտի 1-ին, ասաց, որ ՄԻԵԴ-ը մինչեւ իր գործով որոշում չկայացնի, չի ուզեցել վճռաբեկում բողոքարկել ու արդարացման դատավճռի հասնել: Այն ժամանակվա իշխանությունները մեղադրել են Փաշինյանին բռնություններ, սպանություններ հրահրելու մեջ, իսկ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Փաշինյանի ելույթները քաղաքական պայքարի տրամաբանության մեջ են. «Նախկին կառավարությունը չի հիմնավորել, որ իմ գործողությունները եղել են ապօրինի: Իրավական հետեւանքներ կան, արդեն Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը արդարացվել են: Ես նույնպես հետեւողական եմ լինելու, նույն ընթացակարգերով իմ պաշտպանը կդիմի»:
Հարցին՝ եթե լիներ լրագրող, ինչպե՞ս կարձագանքեր ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը՝ լրագրողների մասին, թե «վերբալ մարմնավաճառներ» են՝ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ես լինեի գործող լրագրող, Վահագն Ալեքսանյանի խոսքերը ինձ չէի վերագրի: Փաշինյանն ասաց, թե լրագրողները իշխանություններից թափանցիկություն են պահանջում, բա ԶԼՄ-ները չպե՞տք է թափանցիկ գործեն. «Պետք է գործեն թափանցիկ: Դրա համար մենք մեխանիզմներ ենք դնում, որ քաղաքական շահագրգռությունները բացահայտվեն»:
Փաշինյանը նաեւ ասաց, որ օրենսդրական մեխանիզմներ պետք է ստեղծեն, որ ԶԼՄ-ները իրենց էթիկայի կանոնները սահմանեն ու հետեւեն դրանց. «Իսկ պատգամավոր Ալեքսանյանը տվել է քաղաքական գնահատական ու շատ դժվար է դա անհիմն համարել: Թե ինչպես կվերաբերվեի, եթե լինեի լրագրող՝ ես կվերաբերվեի, որ դա իմ մասին չի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ