Վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ՝ կիրակի օրը, նկատել են իր ընտանիքի հետ Դիլիջանի ճանապարհներից մեկում սրճարան մուտք գործելիս: Այսօր հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարցրեցին՝ սրճարան մուտք գործելիս QR կոդ պահանջե՞լ են: Փաշինյանը պատասխանեց, որ այո, պահանջել են ու շատ հաճելի էր. «Բոլորս, բացի փոքրերից, ունեցել ենք համապատասխան QR կոդը ու դա բարդություն ամենեւին չներկայացրեց: Երբ մենք մտանք սրճարան սուրճ խմելու, շատ մարդկ կային սրճարանում ու բոլորին ստուգել էին: Իմ ընտանիքի անդամներից մեկը պատմեց, որ երբ սրճարանում նստած են եղել, նոր մատուցող է մոտեցել ու ներողություն խնդրելով՝ նորից է ստուգել QR կոդը: Սա շատ հաճելի պրակտիկա է, խոսքը հանրային առողջության համար է»:
Փաշինյանն ասաց, որ ինքը երրորդ դեղաչափն էլ է պատվաստվել ու իրենց ընտանիքի փոքրերից մեկը՝ Շուշանը եւս կպատվաստվի, քանի որ 12 տարեկանից բարձր կարող են պատվաստվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ