Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացել են, որ բուհերից արմատախիլ անեն բոլոր կուսակցական, խմբային, կոռուպցիոն եւ ենթակոռուպցիոն երեւույթները, դրա համար մանդատ ենք ստացել». Փաշինյան

Հունվար 24,2022 22:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ հարցրեցին իր տված խոստումների մասին: Մասնավորապես, 2018-ի ապրիլի 15-ի ելույթում Փաշինյանն ասել էր, որ բուհերը պետք է ապաքաղաքականացվեն ու որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի, բայց հիմա այլ պատկեր է: Փաշինյանը պատասխանեց, որ իսկապես այդ արձանագրումն արել է ու իրենք ճշգրիտ խոստումը պահել են. «Կներեք, սա միամիտների երեկո չի: 2020-ի նոյեմբերին հանկարծ պարզվեց, որ իրենք ծոցագրպանում կուսակցական տոմսերը բուհերում պահել են, որ կուսակցական տոմսերը բարձրացնեն ու ՀՀ ամբողջ բուհական համակարգը դարձնեն կուսակցական բջիջներ: Այս ամեն ինչը պետք է արձագանք ստանար»:

Փաշինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո ասել են, որ բոլորին շանս են տալու, բայց եթե այդ շանսն օգտագործվում է պետության դեմ, քայլեր կանեն. «Այո, ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է: Այդ որոշումը ես եմ կայացրել, բայց Սուրեն Պապիկյանը չի գնացել այնտեղ, ոչ էլ Տիգրան Ավինյանը՝ այնտեղ ՔՊ-ացնելու, այլ գնացել են՝ բուհերին պաշտպանեն կուսակցականացումից: Սա է գործիքը: Գնացել են, որ բուհերից արմատախիլ անեն բոլոր կուսակցական, խմբային, կոռուպցիոն եւ ենթակոռուպցիոն երեւույթները, դրա համար մանդատ ենք ստացել: Բա մենք ընտրություններին խոստացել ենք չէ՞ թավշյա մանդատը փոխարինել պողպատյա մանդատով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31