Երբ մահափորձ է կատարվել ԱԺ նախագահի նկատմամբ, ոչ մի կրակոց չի հնչել: Մենք ցույց ենք տվել ներքաղաքական խնդիրները լուծելու ներքին գործիքակազմը»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց այն հարցին, թե ՀԱՊԿ-ի ուժերը հնարավո՞ր է օգտագործվեն Հայաստանում ցուցարարների, եթե ներքաղաքական լարվածություն լինի, ինչպես դա արվեց Ղազախստանի դեպքում:
Թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը 2018-ին չճնշեց հայ ցուցարարներին՝ Փաշինյանը հարցը տվեց ու ինքն էլ պատասխանեց. «Որովհետեւ ՀՀ-ում բռնության ոչ մի դեպք չի եղել, ոչ մեկի քթից արյուն չի եկել»:
Փաշինյանն ասաց, որ Հայաստանից գործուղված զորքը Ղազախստանում հացի գործարանի պահպանությամբ է զբաղվել ու չի կարծում, որ այդտեղ որեւէ դատապարտելի բան կա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ