Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը

Հունվար 24,2022 22:00

Թուրքիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց:  Այդ մասին հայտնում են թուրքական և իրանական լրատվամիջոցները։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներր, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերություններին առնչվող հարցեր:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցության ոլորտները: Ըստ Էրդողանի՝ Իրանը վստահելի էներգակիր գործընկեր է: Էրդողանը նաև հայտնել է, որ առաջիկայում ցանկանում է մեկնել Իրան:

Իր հերթին Իրանի նախագահը, կարևորելով Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, նշել է, որ տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման միակ ճանապարհը երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելն է:

Կողմերը նաև խոսել են Իրանի նախագահի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի և դրա արդյունքների մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31