Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բանակցություններին այնպիսի բաներ էինք խոսում, որ եթե իմացվեր, ՀՀ-ում մեզ որպես պետական դավաճան կարող է դատեին». Փաշինյանը՝ նախկին պաշտոնյայի խոստովանության մասին

Հունվար 24,2022 21:44

«Այն ամբողջ ինֆորմացիան, որ կարող է հրապարակել Սերժ Սարգսյանը, այդ ամբողջ ինֆորմացիային 2018-ից տիրապետում եմ ես»,- այսօր հրավիրած առցանց ասուլիսում, խոսելով ապրիլյան պատերազմի մասին գաղտնի տեղեկատվության ու բացահայտումների մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով Սերժ Սարգսյանին հրապարակել. «Մի տարուց ավելի է՝ փաստեր են հրապարակում: Ե՞վ»:

Փաշինյանը սկսեց պատմել, որ նախկինում բանակցությունների մասնակցած մի նախկին պաշտոնյա իրեն ասել է մի նախադասություն, որը տպավորվել է. «Ասում էր՝ մենք բանակցությունների ժամանակ այնպիսի բաներ էինք խոսում, որ եթե իմացվեր դրա մասին, Հայաստանում մեզ որպես պետական դավաճան կարող է դատեին»:

Սա ասելով՝ Փաշինյանը եկավ եզրակացության, որ 2018-ին արդեն նախկինների խոսացածների ժամանակն է եկել. «Դու պետության ներկայացուցիչ ես, քո ասած ամեն նախադասություն, ի վերջո գալու է այդ օրը, որ դե եկեք անենք արդեն: Վերջերս, մի աշխատանքային գաղտնիք բացեմ, մի թղթի վրա, որը կապված էր բանակցային գործընթացի նոր հանգրվանին, գաղտնի թուղթ էր, բայց ես այսպիսի մակագրություն արեցի, որն ուղղված էր անվտանգության խորհրդի անդամներին՝ շատ կարեւոր եմ համարում, որ մենք համոզվենք, որ բանակցային գործընթացին առնչվող մեր պետական ինստիտուտները ճիշտ են հասկացել մեզնից առաջ տեղի ունեցած բանակցային գործընթացի էությունը»:

Հարցին՝ ի՞նչ է շահելու Արցախը կոմունիկացիաների բացումից՝ Փաշինյանը պատասխանեց. «Շահելու է անվտանգություն եւ բարեկեցության իր բաժինը»:

Թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ-ն Արցախի հանրապետության օկուպացված տարածքների վերաբերյալ՝ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ բանակցային ողջ գործընթացում ԼՂԻՄ-ը չի դիտարկվել որպես միայն Հայաստանի տարածք. «Ես խոսեցի Մադրիդյան սկզբունքներում առկա սկզբունքի մասին, որ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցություն ունենա ցանկացած ազգության ներկայացուցիչներ այն համամասնություններով, ինչ համամասնությամբ եղել են 1988-ին: Սա նշանակում է, որ հայերը պետք է մասնակցեին ԼՂ ապագա ճակատագրի ինքնորոշմանը եւ ԼՂ-ում ապրած ադրբեջանցիները: Մի տարօրինակ փաստի վրա եմ ուշադրություն հրավիրում. հետո այս հանգամանքը մադրիդյան սկզբունքների ազգային համամասնությունների մասին բանակցային գործընթացի թղթերից անհետանում է եւ ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում այդ հարցը, այլ՝ ՀՀ-ն, Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմում է համանախագահներին, միջնորդներին եւ ասում է՝ այդ դրույթը պետք է վերականգնել, դա անընդունելի է, որ չվերականգնի: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը՝ այն դրույթը, որը ենթադրում է, որ ադրբեջանցիները պետք է մասնակցեն ԼՂ հանրաքվեին»: Թե ինչու է այդ մասին Սերժ Սարգսյանն ահազանգել՝ Փաշինյանն ասաց, որ նա չէր երազում, որ ԼՂ ճակատագիրը որոշեին ադրբեջանցիները, ուրիշ պատճառ կար. «Նա ուզում էր, որ վերադարձվի 1988-ի համամասնության պահպանության մասին դրույթը»: Փաշինյանը բացատրեց, որ 2016-ին է Սերժ Սարգսյանը նկատել, որ այդ կարեւոր հարցը լղոզվել է բանակցային փաստաթղթերում ու մատնանշել այն: Չէ՞ որ 1988-ին հայերը մեծամասնություն՝ 70% էին կազմում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31