Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել». Փաշինյանը հիշեցնում է Քոչարյանի հայտարարությունը, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունի

Հունվար 24,2022 21:21
qocharyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսում Թուրքիայի հետ հարաբերություններին անդրադառնալով՝ ասաց, որ հատուկ ներկայացուցիչների՝ Քըլըչի եւ Ռուբինյանի առաջին հանդիպումից հետո, եթե այդ միտումը պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի:

Հարցին՝ ցյուրիխյան բանակցությունները տապալվեցին, որովհետեւ Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց, որքա՞ն է հավանականությունը, որ Թուրքիան այս անգամ էլ նախապայմաններ առաջ չի բերի՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարող երաշխիքներ տալ, որ այդպիսի բան տեղի չի ունենա, բայց նաեւ պետք է հասկանանք, թե կողմերը որքանով են շահագրգիռ: Ըստ էության քաղաքական բանակցությունների հենց առաջին մեկնարկային փուլի պրոցեսը թափանցիկ է, նախկինում երբեք չի եղել»:

Հնարավո՞ր է Հայաստանը հրաժարվի Հայ դատից, համահայկական օրակարգերից՝ Փաշինյանը պատասխանեց. «Հարցեր կան, որոնք տարօրինակ են, որովհետեւ ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել: Ավելին՝ օրինակ, 2005-ին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Ըստ էության, այս հայտարարությանը հղում է արել նաեւ Սերժ Սարգսյանը: ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Չեք գտնի ՀՀ որեւէ ղեկավար, որը կասկածի տակ է առել այդ սահմանը»:

Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, Փաշինյան ասաց, որ իրենց դիրքորոշումը կառավարության ծրագրով արտահայտել են,. «Ի վերջո պետք է խոստովանել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել է սփյուռքը եւ սփյուռքի կազմակերպությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31