Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք չենք փորձել փաստաթուղթ ձեւավորել, որը արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետները». Փաշինյանը՝ սահմանազատման մասին

Հունվար 24,2022 21:01

Ի՞նչ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Հայաստանը սահմանազատման, սահմանագծման աշխատանքների հետ կապված. այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսում խոսելով այս մասին՝ ասաց. «Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետեւյալի մասին՝ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ եւ գործը տանել դեմարկացիայի, դելիմիտացիայի»:

Փաշինյանն ասաց, որ հայկական կողմի առաջարկները գաղտնիք չեն, դա հայելային հետքաշման առաջարկն է: Ընդ որում, հայկական կողմը այդ առաջարկները ուղիղ փոխանցել է Ադրբեջանին, նաեւ ՌԴ-ին:

Ադրբեջանը, արձագանքելով այդ առաջարկների փաթեթին, նշել է, որ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տեղի ունենա առանց որեւէ նախապայմանի:

«Մենք չենք փորձել փաստաթուղթ ձեւավորել, որը արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետները»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այն կազմվել է քննարկումների արդյունքում: Ըստ վարչապետի, ինչքան շուտ ձեւավորվի սահմանագծման, սահմանազատման հարցերի հանձնաժողովը, այնքան լավ: Թե ով է մասնակցել հայկական կողմի առաջարկների ամփոփմանը՝ Փաշինյանն ասաց, որ ՌԴ-ն ունի մասնակցություն, նաեւ Ադրբեջանի դիտարկումներն են ներառել ու վերջապես Հայաստանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31