Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ անձնական համոզմունքն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի». Փաշինյան

Հունվար 24,2022 20:44

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսում խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին: Թե ինչո՞ւ նման որոշում կայացվեց՝ Փաշինյանը պատասխանեց. «Փաստ չէ ամենեւին, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան»: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ձեւավորելը դեռ չի նշանակում, որ կլինեն փոփոխություններ: Փաշինյանի խոսքով՝ 4 տարվա գործունեությունից հետո խնդիր ունեն աուդիտի ենթարկել մեր Սահմանադրությունը. «Գուցե օրենսդրության մեջ փոփոխություն մտցնենք:

Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ նախագահի հրաժարականը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ կանոնակարգ օրենքում գրված է՝ 7-օրյա ժամկետից հետո, այստեղ հակասություն կա: Նախ` Սահմանադրությունը պետք է աուդիտի ենթարկենք, տեսնենք ինչ այս կարգի խնդիրներ կան, հետո կորոշենք՝ մենք գնո՞ւմ ենք փոփոխությունների, թե՞ չենք գնում»:

Հարցին՝ նպատակ ունե՞ն վերադառնալ կիսանախագահական համակարգին՝ Փաշինյանը պատասխանեց. «Իմ անձնական համոզմունքն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի»: Նա ասաց, որ իր այդ տեսակետը կիսում են նաեւ ՔՊ-ում: Փաշինյանը նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո տեսակետներ են եղել, որ ձախողումների պատճառը կառավարման համակարգն է, բայց հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, ինքը հասկացել է, որ եթե խորհրդարանական կառավարման համակարգում չլինեին, մեծ էր հավանականությունը, որ լուրջ ցնցումներ կլինեին ու ճգնաժամն ավելի կխորանար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31