Հունվարի 25-ից 29-ը «Դինամո» մարզադահլիճում կայանալու է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու են 80-ից ավելի ուժեղագույն մարզիկներ ինչպես Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից: Այսօր կայացել է բռնցքամարտիկների վիճակահանությունը, իսկ վաղը կտրվի պայքարի մեկնարկը:
Հայաստանի 2022 թվականի առաջնությունը ընտրական բնույթ է կրում, որի արդյունքով ձեւավորվելու է Հայաստանի ազգային հավաքականը, որը սկսելու է նախապատրաստվել մայիս ամսին Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ