Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվող գործընթացներում նրա հրաժարականն էր պետք՝ ՌԴ-ն փորձում է նոր իրավիճակ սարքել․ Շ․Հարությունյան. «Ա1+»

Հունվար 24,2022 19:44

«Մոսկվայից ասել են հրաժարական տուր, հրաժարական է տվել։ Սպասվող գործընթացներում այդպես է պետք՝ ռուսները փորձում են նոր իրավիճակ սարքել, որ հայ-թուրքական հարաբերությունները տապալեն, իսկ, եթե պետք լինի, այլ ուժերի բերեն, կամ ստորագրել կտան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին։

Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին ու դրա վրա Ռուսաստանի ազդեցությանը՝ Շ․Հարությունյանն ասում է․

«ՌԴ-ն նորից հայկական շահը կզոհի, որ վերահաստատի Լենին- Քեմալ պայմանագիրը»։

Վերջինս նաև չի հավատում, որ ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ բանակցությունների են գնացել առանց նախապայմանների․

«Սուտ են ասում, բանակցությունների ելակետը վերցրել են Ղարսի ապօրինի պայմանագիրը։ Եթե առանց նախապայմանների է, ուրեմն պետք է ասեին՝ մենք հայտարարում ենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև առ այսօր կնքված պայմանագրերը համարում ենք առոչինչ։ Եվ բանակցությունների ենք գնում մինչև 1920թ․ սեպտեմբերի 22-ը եղած իրավիճակով»։

Մանրամասները՝   տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31