Բաքվի դատարանում այսօր տեղի է ունեցել հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դատական գործը, որոնք Ադրբեջանում մեղադրվում են ահաբեկչության մեջ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նիստի ընթացքում ուսումնասիրվել են փաստաթղթերը: Դրանցում նշված է եղել, որ փորձաքննության ժամանակ Իշխան Սարգսյանի հեռախոսում հայտնաբերվել է վիդեո-ֆայլ՝ նկարված 2019թ., որով որոշվել են Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի կոորդինատները, որից 40 կմ հեռավորության վրա գտնվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը:
Բացի այդ, ըստ գործակալության, Իշխան Սարգսյանի հեռախոսում հայտնաբերվել են Քելբաջարի շրջանի Յուղարը Այրըմ գյուղի նկարներ՝ ականի տեղադրումից առաջ:
Հաջորդ դատական գործը նշանակված է փետրվարի 28-ին:
Կարդացեք նաև
Ըստ դատախազության՝ հետախուզության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Իշխան Սարգսյանը և սակրավոր Վլադիմիր Ռաֆայելյանը 2021թ. մայիսի 27-ին ականապատել են Քելբաջարի Յուղարը Այրըմ գյուղով անցնող տարածքը: Նրանց մեղադրանք է առաջադրված ահաբեկչության, զենքի անօրինական ձեռքբերման, սահմանի անօրինական հատման և սադրանքներ կատարելու մեղադրանքով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ