ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։
Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ծրագիրը։
Դեսպան Կոնյուկը ընդծել է, որ Բելառուսի արդարադատության նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման, ինչպես նաև փաստաթղթերի միջազգային վավերացման՝ էլեկտրոնային ապոստիլով։
Ալեքսանդր Կոնյուկը հետաքրքրվել է Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողություններով, և պայմանավորվածություն է ձեռքբերվել կնքել համաձայնագիր Բելառուսում գործող փորձագիտական կենտրոնի և նախարարության միջև ։
Կարդացեք նաև
Դեսպանը նշել է, որ Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարում և մտահոգված է այդ հարցով, հավելելով՝ Բելառուսը ևս 1941-1945թթ․ Ցեղասպանության զոհ է դարձել։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց համագործակցության համար։
ՀՀ Արդարադատության նախարարություն