Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի. ի՞նչ դիրքորոշում ունի նա ղարաբաղյան հակամարտության առնչությամբ

Հունվար 24,2022 17:33

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում քիչ առաջ հրապարակվեցին ԵԽԽՎ նախագահի ընտրության արդյունքները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ քարտուղարություն ստացվել էր երկու թեկնածություն՝ Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Թինի Կոքսի և ուկրաինական պատվիրակությունից Մարիա Մեզենցեվայի թեկնածությունները: Թինի Կոքսը 164 «կողմ» ձայներով ընտրվեց ԵԽԽՎ նախագահ: Մարիա Մեզենցևան ստացավ 80 «կողմ»:

Իր ելույթում ԵԽԽՎ նորընտիր նախագահը հայտարարեց. «Փոխելով ԵԽԽՎ նախագահին՝ չի փոխվում Վեհաժողովի քաղաքական կուրսը: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այն օրակարգը, որն ունի ԵԽԽՎ-ն, այդ օրենքից չշեղվենք: Ես տեսնում եմ՝ ԵԽԽՎ անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ կոնկրետ համագործակցության կարիք կա»:

Թինի Կոքսը վստահեցրեց՝ իր համար առաջնահերթություն է լինելու ահաբեկչության, կոռուպցիայի դեմ պայքարը, փողերի լվացման դեմ ուղղված գործողությունների իրականացումը:

Նշենք, որ Թինի Կոքսը երկար ժամանակ ԵԽԽՎ-ում Միավորված եվրոպական ձախերի խմբակցության ղեկավարն էր: Թինի Կոքսը ղարաբաղյան հակամարտության հետ կապված բազմաթիվ ելույթներ է ունեցել: 2020-ին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի օրերին, Թինի Քոքսը ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում հայտարարել էր.  «Մենք ականատես եղանք, թե ինչպես սառեցված հակամարտությունը վերածվեց արյունալի պատերազմի: Թեև հակամարտությունն ունի երկար պատմություն, որի համար դեռ կայուն լուծման ճանապարհ չի գտնվել, բայց շեշտեց՝ դա կողմերին իրավունք չի վերապահում միմյանց նկատմամբ բռնություն գործադրել»:

Նա Վեհաժողովին կոչ էր արել հնարավորինս շուտ ուղարկել համազեկուցողներին Բաքու և Երևան, ինչպես նաև առաջարկել նախագահական հանձնաժողով ուղարկել հակամարտության գոտի, ինչպես ԵԽԽՎ-ն դա արեց ՌԴ-ի և Վրաստանի միջև արյունոտ պատերազմից հետո՝ 2008-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31