ԱԺ լիագումար նիստի ընթացքում այսօր ավարտվեց «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածության փակ, գաղտնի քվեարկությունը։
Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։ Քրիստինե Գրիգորյանի օգտին «կողմ» է քվեարկել 68 պատգամավոր։ Նա ԱԺ ամբիոնից երդում հնչեցրեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ