ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր վարչության ու բաժնի պետերի հետ քննարկեց կատարվելիք աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը։
Խորհրդակցությունից առաջ մարզպետը աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Էդգար Փարվանյանին և մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանին։
Քննարկման ավարտին վարչության ու ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարականներ։
Արագածոտնի մարզպետարան