Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Սկսած առողջականից՝ վերջացրած այլ ընտանեկան խնդիրներ կարող են դեր ունենալ իր հրաժարականի մեջ». Անդրանիկ Քոչարյանը՝ նախագահի հրաժարականի մասին

Հունվար 24,2022 17:07

«Նախագահը երբ ուզեր՝ կարող էր հրաժարական տալ, հիմա տվել է: Բացատրությունը դուք պետք է ստանաք ՀՀ առայժմ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանից»,- լրագրողների հետ զրույցում նախագահի հրաժարականն այսպես մեկնաբանեց ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, որ այս էլ որերորդ պաշտոնյան է, հրաժարվում է ձեզ հետ աշխատել՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց «Ոչ, իրենք չեն հրաժարվում, այ մենք հրաժարվում ենք որոշ լրագրողների հետ աշխատելուց»:

Թե ինչու Արմեն Սարգսյանը հենց հիմա որոշեց հրաժարական տալ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ սկսած առողջականից, վերջացրած այլ ընտանեկան խնդիրներ կարող են դեր ունենալ իր հրաժարականի մեջ, որովհետեւ սա առաջին անգամը չէ, սա երրորդ անգամ է: Պարոն Սարգսյանին հիշում եք, այդպիսի առիթներ ունեցել է, հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, դեսպանի պաշտոնից եւ փաստորեն նախագահի պաշտոնից: Պարոն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը հետեւելը դժվար է»:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ երբ Արմեն Սարգսյանը խոսում է լիազորությունների սահմանափակ լինելու մասին, շատ լավ գիտի, որ սահմանադրական բարեփոխումների գործընթաց կա. «Չսպասել ընթացակարգերին, մասնակցություն չունենալ այդ պրոցեսներին, որը վերաբերում է նաեւ նախագահական ինստիտուտին ու տալ հրաժարականի մասին հայտարարություն, այդտեղ որեւէ բացատրություն ակնկալել…Իհարկե, կարելի է տեսնել այնտեղ այն, ինչ գոյություն չունի»:

Հարցին՝ ճնշումներ կարո՞ղ են եղած լինել իր վրա՝ Քոչարյանը հերքեց՝ ի՞նչ ճնշում կարող է լինել նախագահի վրա, ինչի՞ համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31