ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը մեծ քննարկումների առիթ է դարձել հանրության շրջանում։ Հասարակական-քաղաքական շրջանակները ամենատարբեր կարծիքներ են հայտնում հրաժարականի հետ կապված և շրջանառում նոր նախագահի անունը։ Այդ անունների շարքում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Այս թեմայի, ինչպես նաև խորհրդարանում տիրող մթնոլորտի մասին «Ա1+»-ը զրուցել է ԼՀԿ անդամ, քաղաքական գործիչ Անի Սամսոնյանի հետ։
-Հավանական համարո՞ւմ եք Էդմոն Մարուքյանի թեկնածության առաջադրումը, քանի որ ձեր կուսակիցները ֆեյսբուքում նման հրապարակումներ են արել։
-Ինչպես ասում են՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Ես երբևէ ոչինչ չեմ բացառել և չեմ բացառում։ Էդմոն Մարուքյանին մարդիկ դիտարկում են պարկեշտ, հասուն ոչ միայն քաղաքական, այլև պետական գործիչ, և ես բնական եմ համարում, որ մարդիկ կարող են դիտարկել նրա թեկնածությունը։ Բնականաբար կլինեն նաև կուսակիցներ, ովքեր կարող են ինչ-որ ոգևորություն ցուցաբերել։ Բայց մենք պրագմատիկ մարդիկ ենք՝ չկա առաջարկ, չկա քննարկում։
Կարդացեք նաև
-Որպես նախկին պատգամավոր ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ի աշխատանքը և մթնոլորտը։
-Գիտեք, երբ ես քննադատում եմ այս Ազգային ժողովի գործունեությունը, մարդիկ ինձ հակադարձում են՝ բա դուք էլ էիք նույնը անում։ Չնայած մենք նույնը չէինք անում, բայց ես հասկանում եմ, որ մինչև հիմա մարդկանց կյանքը պատերազմից առաջ և պատերազմից հետո չի փոխվել։ Իսկ իմը փոխվել է։ Հետևաբար ես չեմ կարող հասկանալ այսպիսի պառլամենտի գոյության իմաստը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: