Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատագրական շարժումը ողջունում է Արմեն Սարգսյանի հրաժարականը և պահանջում է Փաշինյանից՝ նույնպես հրաժարական ներկայացնել

Հունվար 24,2022 16:34

2022թ․ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։

Ազատագրական շարժումը վերլուծելով Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստը և աշխարհաքաղաքական իրադարձությունները, գտնում է, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը թելադրված չէր նրա սեփական կամքով: Արմեն Սարգսյանի հրաժարականի համար ձևական հիմք կարող էր ծառայել նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, հանրության մեջ ձևավորված հրաժարականի և դժգոհության տրամադրությունները:

Հիշեցնում ենք, որ դեռևս 2021թ. նոյեմբերի 27-ին Ազատագրական շարժումը ներկայացրել էր Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հրաժարականների պահանջը:

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանը, որը գործում էր 2018թ. փետրվարի Ազգային ժողովի կողմից տրված մանդատով, բազմիցս դրսևորել էր անգործություն և չէր կանխել Սահմանադրության նորմերի խախտումները: Ավելին, Արմեն Սարգսյանը լուռ կերպով ստորագրում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր օրենսդրական ակտերը, որոնք գրվում էին բացառապես այս իշխանության կյանքը երկարացնելու և Հայաստանն ամբողջությամբ գաղութացնելու համար։

Բոլոր դեպքերում ստեղծված իրավիճակն անհանգստացնող է, քանի որ բացառված չէ Արցախյան հիմնախնդրի սրացումը, մինչդեռ Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ի զորու չէ և չի ուզում գնալ վճռական հայանպաստ քայլերի:

Աշխարհաքաղաքական իրադարձությունները, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ արտահայտվելը, Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ սիրախաղերը հանգեցնելու են նոր խնդիրների, որոնք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեպքում, կարող են տանել նոր գործարքի՝ ի վնաս Հայաստանի: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Արմեն Սարգսյանին փոխարինել քաղաքական սուբյեկտայնություն չունեցող այնպիսի անձով, որը կշարունակի Նիկոլ Փաշինյանի թուրքասեր քաղաքականությունը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում, մեծ է լինելու հնարավորությունը պետության արժանապատվությունը և կորուստները վերականգնելու համար:

Ստեղծված իրավիճակում, Զինված ուժերի հրամանատարությունը պետք է առավել զգոն լինի:

Ազատագրական շարժումը ողջունում է Արմեն Սարգսյանի հրաժարականը և պահանջում է Նիկոլ Փաշինյանից նույնպես հրաժարական ներկայացնել:

Ազատագրական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31