Լրահոս
Օրվա լրահոսը

«Աթոռների հետ եմ խոսում, դուռը շրխկացրիք․ դա քաղաքական ինֆանտիլություն է»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Հունվար 24,2022 15:41

«Անընդունելի է, երբ ձեր գործընկերը մյուսին հակադարձելու համար աղավաղում է պատգամավորի անունը։ Իմ մոտ տպավորություն է, որ դուք նիստերից առաջ պայմանավորվում եք քննարկումները շրիշակից ներքեւ իջեցնել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին «ո՞րն է, Վաղո, քո հայրենիք»  հարցադրմամբ դիմելուն՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա դիմեց ընդդիմությանը․ «Ձեր ելույթները դրա մասին են խոսում։ Տպավորություն է, որ պայմանավորվում եք, որ վերջում Արծվիկ Մինասյանը ելույթ ունենա ու ասի, որ եկեք իրար հարգենք, ու թողնում-դուրս է գալիս դահլիճից։ Սա ֆենոմենալ բան է, հարգելի գործընկերներ։ Քաղաքական նեղացկոտության, ճշմարտությունը լսելու անկարողության պատճառով դուք լքում եք դաշտը, որը կարող է լինել տարբեր՝ քաղաքական դաշտ, պատերազմի դաշտ։ Քաղաքական դասալքությունը մեր քաղաքական դաշտում վերջին տասնյամյակներում տեղ գտած կարեւոր իրողություն է եղել, երբ պաշտոնյաները, խնդրից խուսափելու ելքը գտել են թողնել-հեռանալու մեջ։ Ու այսօր մեզ մեղադրում են, որ պատերազմից հետո հրաժարական չենք տվել։ Մոռանում եք, որ վարչապետի հրաժարականի արդյունքում եք դուք այստեղ։ Այստեղ աթոռների հետ եմ հիմա խոսում, որովհետեւ դուռը շրխկացրիք ու գնացիք, եւ դա քաղաքական ինֆանտիլություն է»։

Դառնալով օրակարգին, որի ընթացքում քննարկվում է ՔՊ-ի կողմից ՄԻՊ պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը՝ Հայկ Կոնջորյանը նշեց, որ թեկնածուն տիրապետում է մասնագիտական եւ անձնային բարձր որակներին, ունի բավականաչափ հեղինակություն, չունի արատավոր կենսագրական տվյալներ, եւ նման անձին ՄԻՊ թեկնածու առաջադրելը մեծագույն պատիվ է․ «ՔՊ-ին, միանշանակ, կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31