Ինչո՞ւ հանրային տրանսպորտում չի վերահսկվում իրավիճակը, որտեղ մարդիկ դիմակ չեն կրում, եւ հնարավո՞ր է նաեւ տրանսպորտից օգտվելու համար էլ պատվաստման հավաստագիր պահանջվի, այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով այս հարցին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ սահմանափակումները դեռեւս կիրառում են այն ծառայություններից օգտվելու համար, որոնք ծայրահեղ անհրաժեշտություն չեն։
«Հանրային տրանսպորտը, աշխատանքի վայրը, սննդի խանութը, դրանք այն վայրերն են, որոնք անհրաժեշտություն են հանդիսանում եւ դրանց վերաբերյալ սահմանափակումները շատ ծանրակշիռ, հանգամանալից քննարկումից հետո կարող են կայացվել։ Տրանսպորտի առումով մեզ մոտ պահպանվում է դիմակների կրման ռեժիմը»։
Նախարարի խոսքով՝ հանրային տրանսպորտը վարակի տարածման ռիսկային գոտի է․ «Ուստի շատ կարեւոր է դիմակի կրումը»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ