Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Եթե մենք չապահովենք առաջնային օղակի հզորացումը, շատ բարդ է լինելու ապահովագրական համակարգի սահուն ներդրումը»

Հունվար 24,2022 14:43

Առողջության պարտադիր ապահովագրությունը լինելու է այս տարվա գլխավոր բարեփոխումը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ նախագիծը մշակման փուլն անցել է, հայեցակարգը ներկայացրել են կառավարությանը, որը քննարկման փուլում է․ «Երբ կձեւավորվի միասնական ընկալում, պիտի առաջ գնանք։ Այս բարեփոխումը մենք դիտարկում ենք համակարգային մի քանի այլ բարեփոխումների մեջ, ոչ թե առանձին։ Եթե մենք չապահովենք առաջնային օղակի հզորացումը, շատ բարդ է լինելու ապահովագրական համակարգի սահուն ներդրումը։ Ուստի, առաջիկա 1-2 տարում, թե՛ կապիտալ ծախսերի, թե՛ բժշկական օգնության որակի հսկման, թե՛ ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության առումով պոլիկլինիկաները լինելու են մեր ուշադրության կենտրոնում»։

Ըստ նախարարի, բարեփոխման համար կարեւոր բաղադրիչը էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրումն է․ «Վերջին երկու տարիներին մեր տեղեկատվական համակարգի ծավալն էապես փոխվել է։ Մենք այս երեկու տարիների ընթացքում պետք է ունենանք բժշկական տվյալների պարտադիր ներմուծում Արմեդ համակարգում, որպեսզի կարողանանք իրականացնենք վերահսկողություն եւ ճշգրիտ տվյալների ամփոփում, որը հնարավորություն կտա քաղաքականության լավարկմանը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31