Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում:
Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները՝ ահել, ջահել, մեր ու մանուկ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին իրենց որոշումը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մենք դեմ ենք, որպեսզի մեր գյուղերը խոշորացված ցուցակի տակ ընկնեն ու միանան Սևանին: Մենք մեր գյուղապետերով ուս-ուսի տված ծաղկացրել ենք ու շարունակելու ենք ծաղկացնել մեր գյուղերը ու իզուր չի, որ տուրիստներ են գալիս մեր գյուղեր ու ասում են՝ այ մարդ, «մինի Շվեյցարիայում» ասես լինենք, ճանապարհներն ասֆալտապատած, մայթերը կարգի բերված, ցանկացած փողոցում արտաքին լուսավորության հարցը լուծված, աղբահանությունը կատարվում է ժամանակին:
Եթե մեր գյուղերը միանան Սևանին, տարի էլ չլրացած՝ սաղս դառնալու ենք Սևանի հոգեբուժարանի կլիենտ:
Կարդացեք նաև
Չգիտես, որ մի ծակ պրոֆեսորի գլխով է անցել, որ նման որոշում է կայացրել: Միևնույն է, մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի մեր գյուղերը մնան նախկինի նման, թե չէ ինչ է նշանակում՝ տեղեկանքի, հազար ու մի հարցի համար մենք պետք է մի քանի կիլոմետր անցնենք, թե հասնենք Սևան:
Դա հարցի լուծում չի, մենք պահանջում ենք, որպեսզի խնդիրը հրատապ լուծեն, հակառակ դեպքում՝ պատրաստ ենք գիշերն էլ ճանապարհը փակենք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի փակման հետևանքով խցանումը արդեն հասնում է 1- 1,5 կիլոմետրի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: