«Թշնամին շարունակում է մարդկանց կյանքի իրավունքների սպառնալիքներ կիրառել։ Հաճախ ազդեցիկ լույսերով գիշերը թիրախավորում են քաղաքացիների տները՝ հոգեբանական ճնշում կիրառելու համար»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ասելով, որ նոր է վերադարձել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ դարձած բնակավայրերից։
«Սա խնդիր է։ Ի՞նչ կարող ենք անել ու ի՞նչ ենք անում։ Քաղաքացին սահմանին մենակ է մնացել»,-նշեց պատգամավորը եւ հավելեց,-«Վերջերս ահազանգեր ստացա, որ կապը խլացվում է։ Ենթադրաբար, հատուկ սարք են տեղադրել, որի պատճառով բջջային կապը խափանվում է։ Ահազանգ ունեմ նաեւ, որ Նորաբակում ջրի ակունքներն ադրբեջանական հսկողության տակ են, եւ մարդիկ ջուր են կրում այլ բնակավայրերից»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ