Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ ձեռնոց նետելու մասին խոսք գնալ չէր կարող». Զարուհի Բաթոյանի համար նախագահի հրաժարականը անակնկալ է եղել

Հունվար 24,2022 13:26

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը անակնկալ է եղել ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանի համար: Նա այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արմեն Սարգսյանը հրաժարականի տեքստում մատնանշել է պատճառները, խոսել սահմանադրական բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների մասին: Դրանից դուրս նա ասաց, որ տեղեկատվություն չունի:

Թե ինչու է հրաժարական տվել արտերկրից՝ Բաթոյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել ոչ նախագահի հրաժարականի տեքստը, ոչ էլ քայլերը:

Հարցին՝ խաղաղության դարաշրջանի փուլի, հայ-թուրքական բանակցությունների ու նախագահի հրաժարականի միջեւ զուգահեռներ չե՞ք՝ տանում՝ նա պատասխանեց, որ հիմա չի կարող մեկնաբանել, կաշկանդված չէ, բայց հիմա չունի մեկնաբանություն. «Ժամանակը կգա՝ կմեկնաբանեն»:

Հարցին՝ թիմի ներսում քննարկում չե՞ք ունեցել, չե՞ք փորձել պարզել՝ Արմեն Սարգսյանը ի՞նչ ձեռնոց է նետել ձեզ՝ Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Ոչ, ես անձամբ որեւէ քննարկումների չեմ մասնակցել եւ որեւէ ձեռնոց նետելու մասին խոսք գնալ չէր կարող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31