Հունվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 21-ի ժամը 20.00-ից հունվարի 22-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում Արծվաբերդ գյուղի իրեն վստահված բնակարանի պատշգամբի պատուհանը կոտրելով՝ մտել էին տուն և գողացել սպասք ու տնտեսական ապրանքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ գողությունն արել է ինքը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը Արծվաբերդում արել էր նաև այլ գողություններ: Նույն ժամանակահատվածում, օգտվելով դուռը կողպված չլինելու հանգամանքից, մի տնից գողացել էր պղնձե և ալյումինե սպասք, մետաղալարեր, հունվարի 8-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում մեկ այլ տան պատուհանից մտել և գողացել էր կոնֆետներ, թեյ, հագուստ, 5000 ռուբլի, անվահեց՝ փչովի անվադողով, իսկ հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում մի տնից գողացել էր սպասք, սրբիչներ, ալյումինե և պղնձե կաթսաներ:
Պարզվել է նաև, որ հունվարի 21-ի ուշ երեկոյան մի տան բակից գողացել էր «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի մեքենայի մարտկոցը, նկուղից՝ գունավոր մետաղներ և կաթսաներ:
Կարդացեք նաև
Գողոնն առգրավվել է:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն