Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահի հրաժարականը սպասելի էր 2018 թվականից, որովհետև ինքը ուրիշ տեղ էր եկել, բայց ուրիշ տեղ հայտնվեց. Սուրեն Սահակյան. «Ա1+»

Հունվար 24,2022 12:44

Նախագահի հրաժարականը սպասելի էր 2018 թվականից, որովհետև ինքը ուրիշ տեղ էր եկել, բայց ուրիշ տեղ հայտնվեց։

«Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Սուրեն Սահակյանն՝ անդրադառնալով պաշտոնաթող նախագահի հրաժարականին։

«Ինքը պինդ մարդ էր և ահագին դիմացավ իր համար անծանոթ նոր պայմաններին։ Փորձեց իր համար հարմար միջավայր ստեղծել, որտեղ լիազորությունները մեծ կլինեին, բայց չստացվեց։ Ինքն էլ, երևի մի քանի գործ ուներ՝ թողեց գնաց։ Կարգավորելուց հետո թողեց, գնաց»,-մեկնաբանեց քաղաքագետը։

Անդրադառնալով այն ռիսկերին, որոնք կարող են հաջորդել նախագահի հրաժարականին՝ Սուրեն Սահակյանն ասաց, որ այն մեծ ազդեցություն ունենալ չի կարող, քանզի նախագահի լիազորություններն էլ այդքան մեծ չէին։

«Ռիսկերը, որ ինչ-որ բան կփոխվի իր գնալուց հետո կամ իր լինել-չլինելով, մեծ չեն։ Խնդիրն այն էր, որ ինքը բան չէր որոշում»,- ասաց Սուրեն Սահակյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31