Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպը խորհուրդ է տվել Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին դուրս բերել իրենց ընտանիքներին

Հունվար 24,2022 11:49

ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանն աշխատող ամերիկացիների դուրս գալ այդ երկրից՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքի հավանականության պատճառով:

«Պետքարտուղարությունը 2022թ. հունվարի 23-ին թույլատրել է Կիևում ԱՄՆ դեսպանատան վարձու աշխատողներին կամավորության սկզբունքով դուրս գալ, ինչպես նաև կարգադրել է դուրս բերել նրանց ընտանիքների անդամներին՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների պահպանվող վտանգի պատճառով»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Պետդեպը խորհուրդ է տվել Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին մտածել կոմերցիոն չվերթներով այդ երկրի տարածքը լքելու ուղղությամբ:

Կիրակի ավելի վաղ Պետդեպը խորհուրդ էր տվել իր քաղաքացիներին չայցելել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ սահմանին լարվածության, անձնական անվտանգության պոտենցիալ սպառնալիքի և կորոնավիրուսի տարածման պատճառով: Հայտարարության մեջ նշված էր, որ դեսպանատան հնարավորությունները դժբախտության մեջ հայտնվածներին օգնելու համար սահմանափակ են:

BBC-ն նաև հայտնում է, որ հունվարի 21-ին և 22-ին ԱՄՆ-ը Կիև է տեղափոխել 170 տոննա զենք և զինամթերք: Դա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղարկված ռազմական օգնության առաջին խմբաքանակն էր, և, ուկրաինական մամուլի տեղեկություններով, բաղկացած էր նռնականետներից և հրթիռային սարքավորումներից: Երկրորդ խմբաքանակի մասին կիրակի հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31