Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս»․ Ղազինյանը ՄԻՊ թեկնածուին հիշեցրեց Փաշինյանի բառամթերքը

Հունվար 24,2022 11:41

ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Քրիստինե Գրիգորյանին հիշեցրեց, որ գործող ՄԻՊ-ը մշտապես հետամուտ է պաշտոնյաների բառամթերքին եւ դատապարտող հայտարարություններ է անում, հատկապես վերջին 1,5 տարում հետամուտ լինում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը․ «Կուզենայի ձեզանից լսել, որ հետամուտ եք լինելու գործող ՄԻՊ Արման Թաթոյանի 1,5 տարվա աշխատանքին, լինելու եք անաչառ եւ լինելու եք բոլորի ՄԻՊ-ը»։

Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Թե պարոն Թաթոյանը եւ թե նախորդ պաշտպանները ներդրում են ունեցել ՄԻՊ հեղինակության բարձրացման համար։ Հետամուտ եմ լինելու բոլոր ՄԻՊ-երի հրապարակած խախտումները վերականգնելուն»։

Ղազինյանը չհամաձայնեց․ «Խորը կասկած ունեմ, որ ձեր համար դժվար է այս ոճով առաքելություն իրականացնելը»։

Ապա նշեց․ «Այս ամբիոնից հնչել են անթույլատրելի հայտարարություններ, որոնք ատելության խոսք են՝ «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս»։ Ի՞նչ գնահատական ունեք նման բառամթերքի եւ պահվածքի մասին, որը հարիր չէ երկրի առաջին դեմքին»։ Թեկնածուն պատասխանեց․ «Ցավում եմ, որ ելույթս կասկածներ է թողել։ Պաշտպանին առընթեր խորհուրդների ձեւաչափը քննարկումներ կազմակերպելու հարցում համարելու եմ առաջնահերթ։ Ատելության խոսքի եւ քաղաքակիրթ բանաձեւի նշաձողը բոլորիս անելիքն է։ Չեմ խուսափելու գնահատականներ տալուց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31