Sputnik Արմենիա. Հայաստանի նախագահի պաշտոնը լքելու մասին Արմեն Սարգսյանի որոշումը տրամաբանական է և բխում է 2015 թվականի սահմանադրական բարեփոխումից ու դրան հաջորդած 2018 թվականի իշխանափոխությունից հետո հանրապետությունում ստեղծված քաղաքական-իրավական ներկայիս դասավորությունից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
«Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը վկայում է այն մասին, որ հակասություններն արդյունքում վերաճել են հայացքների հակամարտության՝ ՀՀ նախագահի և Հայաստանի փաստացի ղեկավար հանդիսացող վարչապետ Փաշինյանի միջև հայկական պետականության հետագա զարգացման վերաբերյալ։ Չի բացառվում, որ Սարգսյանի համար վերջին կաթիլը դարձավ Երևանի՝ Անկարայի հետ հարաբերությունները ջերմացնելու քաղաքականությունը։ Նման իրավիճակում Սարգսյանը համարել է, որ հետագայում իր և երկրի ներկայիս քաղաքական ղեկավարության ճանապարհները տարբեր են», – ասաց Արեշևը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: