Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուզում եմ հավատալ, որ նախագահը լուրջ առողջական խնդիր չունի և հրաժարականի պատճառը չոր քաղաքական է. Արման Բաբաջանյան

Հունվար 24,2022 10:12

ԱԺ նախկին անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Չմոռանանք՝ Արմեն Սարգսյանը ԱՄԷ կատարած իր աշխատանքային այցից հետո հունվարի 18-ին տարածված հաղորդագրության համաձայն կարճատև արձակուրդի էր մեկնել բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:

Այսինքն հրաժարականի այսօրվա որոշումից հինգ օր առաջ բժշկական հետազոտության համար նախագահը հանրությանը տեղեկացրել էր կարճատև արձակուրդի մասին ընդամենը:

Թեև նախագահի հրաժարականի այսօրվա տեքստում առողջության մասին ոչ մի հիշատակում չկա, այնուամենայնիվ ուզում եմ հավատալ, որ նախագահը լուրջ առողջական խնդիր չունի և հրաժարականի պատճառը չոր քաղաքական է:

Քանի որ անձնապես շատ մտերիմ եմ եղել նախագահ Սարգսյանին, ցանկանում եմ քաջ առողջություն մաղթել նրան:

Արմեն Սարգսյանի հրաժարականի քաղաքական պատճառների, հնարավոր այլ զարգացումների մասին՝ առաջիկայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31