Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախագահի հրաժարականը չպետք է ծառայեցնենք ազգային պառակտվածությունը խորացնելու նսեմ նպատակներին․ Արա Սահակյան

Հունվար 23,2022 22:41

ԱԺ նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականը բնականորեն փոթորկել է հասարակությունը։

Իր հիմնավորումները գլխավորապես հայտնի ու անվիճելի իրողություններ են, եւ շատերս ենք համաձայն, որ անկատար են մեր պետական կյանքի կառույցներն ու ընթացակարգերը։ Այդուհանդերձ, նախագահի հրաժարականը ոչ միայն քաղաքական, այլև բարոյական քայլ է։ Արմեն Սարգսյանը շնորհալի պետական գործիչ է, իսկ նրա հասցեին հնչող քննադատությունը միշտ ընկալել եմ որպես հասարակական չափազանցված ակնկալիքների արձագանք։

Կարծում եմ, որ նախագահի հրաժարականը չպետք է ծառայեցնենք ազգային պառակտվածությունը խորացնելու նսեմ նպատակներին։ Հարգանքով ընդունենք նախագահի անձնական վճիռը և մաղթենք նրան ամենայն բարիք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31