Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ Նախագահը ոչ թե հիմա պիտի հասկանար, որ իր հնարավորությունները սահմանափակ են, այլ նախապես պետք է ընկալեր․ «Ա1+»

Հունվար 23,2022 22:35

Նախագահի հայտարարության մեջ որոշակի պարզաբանումներ կան հրաժարականի պատճառների վերաբերյալ։ Եվ հիմնական պատճառը նախագահի լիազորությունների սահմանափակ շրջանակն է։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հայտարարությանը: Բայց հարցեր են ծագում.

«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա։ Երբ որևէ պաշտոն զբաղեցնում ես նախ և առաջ պետք է ծանոթ լինես, թե այդ պաշտոնում ինչ իրավունքներ ու պարտականություններ են սահմանվում, հետևապես, երբ 4 տարի առաջ նախագահը ընտրվեց ԱԺ-ի կողմից, ըստ էության, լիազորությունների շրջանակը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Նախագահը պետք է իմանար, թե քաղաքական իմաստով ինչի հնարավորություն է ունենալու։ Նախագահը ոչ թե հիմա պիտի հասկանար, որ իր հնարավորությունները սահմանափակ են, այլ նախապես պետք է ընկալեր, թե նախագահի պաշտոնում ինչպիսի գործառույթներ կարող է իրականացնել»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31