Գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությանը մասնակցել են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 65 ուժեղագույն մարզիկներ: Ըստ մրցաձեւերի, հանրապետության չեմպիոնի կոչում նվաճել են:
Օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղամարդիկ եւ կանայք.
Նարեկ Ադամյան, Միլենա Պողոսյան:
Վազող թիրախ, նորմալ վազք, տղամարդիկ եւ կանայք.
Կարդացեք նաև
Գոռ Խաչատրյան, Լիլիթ Մկրտչյան:
Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, տղամարդիկ եւ կանայք.
Սեւակ Արշակյան, Էլմիրա Կարապետյան:
Մրցումների արդյունքում ՀՀ սպորտի վարպետի կարգ լրացրել է Տիգրան Մանուկյանը, ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի՝ Գեւորգ Մելքոնյանը, Միլենա Միասարյանը, 1-ին կարգ՝ Գոռ Մանուչարյանը:
Մրցանակակիրները ստացել են մեդալ, դիպլոմ, դրամական պարգեւ: Դրամական խրախուսանքի արժանացել են նաեւ մրցանակակիրների անձնական մարզիչները:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան տեղեկացնում է, որ առաջնության փակման արարողության ժամանակ նաեւ հայտարարվել են հավաքական ընդգրկված մարզիկների անունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ