Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»․ Ստեփան Դանիելյան

Հունվար 23,2022 22:18

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրքրեին, այլ որոշ հարցեր.

– ինչո՞ւ հիմա տվեց հրաժարական,
– ի՞նչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,
– ի՞նչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,
– խոսելով «համազգային ճգնաժամի»՝ մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,
– խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին՝ ինչ նկատի ունի՝ մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,
– գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,
– ի՞նչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»,
– եվ վերջապես, ինչու այլեւս «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։

Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։

Հ.Գ. Արմեն Սարգսյանի հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաեւ դրանց բովանդակությունից ելնելով՝ կարծում եմ, որ սա պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով արված հրաժարական չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31