Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր ավարտվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 82-րդ առաջնությունը:
Հայաստանի 2022 թվականի չեմպիոնն ու մեդալակիրներն արդեն հայտնի են: Ստեփանակերտցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը եզրափակիչ՝ 11-րդ տուրում սեւերով պարտության մատնեց գրոսմայստեր Արման Միքայելյանին, 8,0 միավորով առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը ու նաեւ համալրեց տղամարդկանց ազգային հավաքականի կազմը:
Հաղթանակ տարան եւ մրցանակային եռյակում հաջորդաբար տեղ զբաղեցրին նաեւ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ