Հունվարի 22-ին շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանը, փոխտնօրեն Արմեն Խոջոյանն ու Ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը մասնակցել են «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ձորաղբյուրի Կանաչ ուսուցման կենտրոնում «ԲԾԻԳ» ՊՀ-ի և «Աութսորս» ՍՊԸ-ի աջակցությամբ կայացած «Դիլիջանի և Ուրցաձորի ֆերմերային դաշտային դպրոցների համար ուսուցում կայուն գյուղատնտեսություն թեմայով» երկօրյա դասընթացին։
Դասընթացի արդյունքում Դիլիջան, Ուրցաձոր, Հովք, Գանձասար համայնքներից 20 ֆերմերներ ձեռք բերեցին տեսական և գործնական գիտելիքներ կայուն գյուղատնտեսություն վարելու մասին, ամրապնդեցին ձեռք բերված գիտելիքները հատուկ մշակված հանձնարարությունների և վարժանքների միջոցով, ծանոթացան կայուն գյուղատնտեսության ոլորտում հաջողության պատմություններին, միջազգային փորձին։
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ