Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի Լեռնաձորի հիմնական դպրոցի ուսուցիչներից մեկը՝ Ա․Օ․-ն հունվարի 17-ին ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ դպրոցում որպես տնտեսվար հրամանագրված Ռիմա Ավանեսյանը 2018-2019 թվականներին աշխատանքի չի ներկայացել, բայց վարձատրվել է։ Հայտարարության հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։
Ի դեպ, նկատենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հունվարի 17-ի որոշմամբ դպրոցի տնօրենին նկատողություն է հայտարարել։ «Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար «Լեռնաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Ծովինար Գրիգորյանի նկատմամբ կիրառել «Նկատողություն» կարգապահական տույժը»,-նշված է որոշման մեջ։
Aravot.am-ը պատրաստ է ներկայացնելու նաեւ Ծովինար Գրիգորյանի տեսակետը։ Նրա հեռախոսահամարը անհասանելի էր։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ