Հունվարի 22-ին կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պսակադրությունը: Նորապսակների լուսանկարները տարածվել են համացանցում:
Գեղարդում նրանք պսակվել են, իսկ հետո՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում ընթացել է հարսանյաց հանդեսը, որը վարել է դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանը:
Նորահարսը Արմինե Մուրադյանն է, որը Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղարն էր, երբ նա տարածքային կառավարման նախարարն էր:
Կարդացեք նաև
Ի դեպ, նրանք երեկ այցելել էին «Եռաբլուր» համալիր եւ այդ այցի մասին լուսանկարները տարածել էր պաշտպանության նախարարությունը: Այսօր համացանցում այդ կապակցությամբ բազմաթիվ ակնարկներ կային, թե որքանո՞վ էր տեղին՝ հրապարակել եւ տարածել այդ լուսանկարները: