Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության նախավերջին տուրը, որում առաջատար Մանուել Պետրոսյանը անակնկալ պարտվեց այս մրցաշարում բավականին անհաջող հանդես եկող եւ մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներ զբաղեցնող գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանին:
Պարտությունից չխուսափեց նաեւ նախորդ տուրից հետո առաջատարների եռյակը եզրափակած Սամվել Տեր-Սահակյանը, որը զիջեց միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին եւ նահանջեց չորրորդ հորիզոնական: 3-րդ տեղում նրան փոխարինեց Հայկ Մարտիրոսյանը, որը պարտության մատնեց Հովհաննես Գաբուզյանին:
Վաղը կայանալիք եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 7.0 միավորով գլխավորում է Մանուել Պետրոսյանը, հաջորդ երկու տեղերը բաժանում են Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ 6,5-ական միավորով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ