Հիշեցնենք, որ համաձայն առողջապահության նախարարի հրամանի՝ այսօրվանից՝ հունվարի 22-ից, Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը կթույլատրվի միայն այն պարագայում, եթե նրանք ունեն պատվաստման հավաստագիր՝ QR կոդ, կամ՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունք, որն ունի առավելագույնը 72 ժամվա վաղեմություն:
Ի դեպ, այդ հրամանը չի վերաբերում մինչև 18 տարեկան երեխաներին, հղիներին, մինչեւ երեք ամիս առաջ կորոնավիրուսով հիվանդացած անձանց։
Համաձայն կարգավորումների՝ տնտեսվարողները պետք է իրենք ապահովեն հաճախորդների ստուգման ընթացքը: Իսկ եթե տնտեսվարողը թերանա այդ հարցում եւ «բռնվի» տեսուչների կողմից, ապա կարող է տուգանվել 100-300 հազար դրամով, իսկ կրկնվելու դեպքում՝ մինչև 500 հազար դրամով։