Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովսեփ Սարգսյանին ազատ արձակելուց վայրկյաններ անց նրան կրկին բերման են ենթարկում ԱԱԾ՝ հնարավորություն չտալով անգամ պաշտպանին հայտնել իր գտնվելու վայրը

Հունվար 22,2022 17:58

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Աբելյանն Aravօt.am-ին տեղեկացրեց, որ թիվ 11126921 քրեական գործով մեղադրյալ Հովսեփ Սարգսյանին հունվարի 8-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ Հովսեփ Սարգսյանը ենթարկվել է ֆիզիկական բռնության և մարդու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի:

Փաստի առթիվ ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին: Ներկայումս կատարվում է քննություն: Ըստ փաստաբանի՝ երեկ՝ հունվարի 21-ին, ժամը 16.30-ին լրացել էր Հովսեփ Սարգսյանի ձերբակալման ժամկետը, և քանի որ վերջինիս կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը նշանակված էր նույն օրը ժամը 22.00-ին, Հովսեփ Սարգսյանը ենթակա էր անհապաղ ազատ արձակման:

«Քննիչի հայտնած տվյալներով, վերջինս Հովսեփին ազատ է արձակել ժամը 16:30 սահմաններում և այլևս տեղեկություն չունի նրա վերաբերյալ: Հովսեփ Սարգսյանին ազատ արձակելուց վայրկյաններ անց նրան կրկին բերման են ենթարկում նախ ԱԱԾ, այնուհետև ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, ապօրինի պահում վերջինիս անազատության մեջ, հնարավորություն չտալով անգամ պաշտպանին հայտնել իր գտնվելու վայրը և ապահովել պաշտպանի մասնակցությունը հարցաքննությանը: Դատարանի որոշմամբ Հովսեփ Սարգսյանի նկատմամբ կալանավորումն ընտրվել է, որպես խափանման միջոց, ուստի մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ անազատության մեջ գտնվելով Հովսեփ Սարգսյանի նկատմամբ կարող է կրկին բռնություն կիրառվել, վերջինս կարող է խոշտանգվել, ինչպես նաև կարող է նսեմացվել նրա մարդկային արժանապատվությունը»,- ասաց Նարինե Աբելյանը:

Պաշտպանական կողմը ասում է, որ բարձրաձայնելով վերոգրյալը, նպատակ ունեն հասկացնելու քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, որ գործը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, և որևէ գործողություն, որևէ ապօրինություն անհետևանք չի մնալու։ Անշուշտ, ամենը տեղի է ունենալու օրենքի տառին և ոգուն համապատասխան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31