Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով քայլեր ձեռնարկել այն կանխելու համար

Հունվար 22,2022 15:28

Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 5812 թեստավորման արդյունքում: Քովիդը սրընթաց աճ է գրանցում։ Այս մասին ես ահազանգում էի իմ նախորդ գրառման մեջ։

Հասկանալի է, որ հաստատված դեպքերը չեն արտահայտում վարակի իրական պատկերը։ Օմիկրոն շտամի առանձնահատկությունն այն է, որ սիմպտոմները խիստ չեն արտահայտվում, և մեր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր հավանաբար վարակակիր են, սակայն չեն թեստավորվել։ 5812 թեստերի մեծ մասն արվել է Հայաստանից մեկնողների կողմից, մյուս մասը՝ աշխատավայրերում պարտադիր թեստավորման շրջանակներում։ Սա շատ քիչ է Հայաստանում օմիկրոնի իրական պատկերն իմանալու համար։ Ես ուզում եմ կրկին շեշտել՝ աշխարհը գնում է զանգվածային անվճար թեստավորումների ճանապարհով, ռապիդ թեստեր տրամադրելով։ Իսկ մեր նման աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում թեստավորումը թողնվել է մարդկանց հաշվին, ովքեր հասկանալիորեն դա չեն անելու։

Օմիկրոն շտամը երկու անգամ ավելի արագ է տարածվում և լուրջ վտանգ է ներկայացնում առողջապահական համակարգի համար։ Արագ տարածումը հանգեցնելու է հոսպիտալացման թվի աճի։ Այս տեմպերով մենք չենք ունենալու վարակի իրական պատկերը, և չենք կարողանալու ճիշտ գնահատել հոսպիտալացման հնարավորությունները։ Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով քայլեր ձեռնարկել այն կանխելու համար։

Հնարավոր նոր ալիքը զսպելու համար մենք քիչ ժամանակ ունենք։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31