Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում 3:6, 2:6, 6:3, 1:6 հաշվով 2 ժամ 55 րոպե տեւած դիմակայությունում պարտվել է աշխարհի հինգերորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին:
Մրցամարտից հետո Նադալը հայտարարել է, թե ինքը խաղում էր գերազանց մրցակցի ու բարեկամի հետ եւ որ Խաչանովի հետ պայքարը անկասկած լավագույնն էի իր կորտ վերադառնալուց հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ