Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փոքր հաղթանակների փոքր պայքարները» ընդդիմությանն իր հռչակած իշխանափոխության նպատակից է՛լ ավելի է հեռացնելու․ «Ազգ»

Հունվար 22,2022 10:43

«Ազգ»-ի զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը

– Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո այժմ մանդատ ստացած ավագանու անդամներից շատերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվում: Իշխանությունը նորից հին երգն է երգում, թե «նախկին թալանչիների արածներն ենք ջրի երես հանում»: Մանդատ ստացած ավագանու անդամներն ու նրանց սատարողները պնդում են, թե սա քաղաքական հետապնդում է: Իշխանությունը չի էլ թաքցնում, որ որոշել է ամեն գնով իրենով անել տեղական ինքնակառավարումը: Սրան ի՞նչ անուն տալ՝ «բեսպրեդել», թե՞ «շնորհքով ներխուժում»:

– Իշխանությունները լավ են հասկանում, որ տեղերում քաղաքական իշխանություն վերցնելն իշխանության երկարակեցության գրավականներից մեկն է: Մինչեւ վերջերս իշխանությունները տեղերում թույլ էին ու ամբողջ ծավալով չէին կարողանում իրենց իշխանությունը տարածել համայնքների վրա: Տեղական ինքնակառավարման մարմիններում հաղթելու երկու կարեւոր շարժառիթ կա: Առաջինն այն է, որ նոր սահմանադրական տրամաբանությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն, այսպես ասած, ավելի քաղաքականացվեցին: Կուսակցությունները հիմա ավելի ներգրավված են տեղերում իշխանությունների համար պայքարում եւ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն կապիտալացվում են հանրապետական մասշտաբով: Օրինակ՝ ընդդիմության մի քանի հաջողություններ ՏԻՄ ընտրություններում երկրի ամբողջ քաղաքական մթնոլորտի վրա ունեցան շոշափելի ազդեցություն: Երկրորդ շարժառիթը ՏԻՄ ռեսուրսներն են: Իշխանությունները տեղերում իրենց մարդկանց որոշակիորեն վարձահատույց լինելու եւ պարբերաբար բարիքներ բաժանելու եւ հանրապետական ընտրութունների արդյունքների համար վարձահատույց լինելու խնդիր ունեն, իսկ ՏԻՄ ռեսուրսներն այդ առումով բավականին էական են՝ աշխատատեղեր, մրցույթներ, պարգեւներ եւ այլն:

– Նիկոլ Փաշինյանի թիմը նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից է փորձում ձերբազատվել: Փաշինյանն անգամ Մարությանին է Քոչարյանի հետ կապում: Իրականում՝ ո՞վ ո՞ւմ հետ է կապված, ու Մարությանն այժմ նախկի՞ն է, սե՞ւ, թե՞ անառակ որդի Փաշինյանի համար:

– Գիտե՞ք, ներիշխանական գզվռտոցն ինձ քիչ է հետաքրքրում: Նամանավանդ, որ տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների համատեքստում այսպիսի սկանդալային բեմադրություններն ունեն առավելապես շեղող բնույթ: Ըստ այդմ՝ կարծում եմ, որ պետք է տուրք չտալ այս ինֆորմացիոն գրոհներին: Կլինեն զարգացումներ, կլինի պաշտոնանկություն, քաղաքային ընտրութուններ, այդ ժամանակ էլ կարելի կլինի անդրադառնալ այդ հարցին:

– Խորհրդարանին դառնանք: Այստեղ ընդդիմությունն ասես պետության համար հույժ կարեւոր հարցերին լուծմանը հասել է, հիմա էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականն է պահանջում: Ենթադրենք՝ Ալեն Սիմոնյանը հեռացավ, եկավ մեկ այլ ՔՊ-ական, ե՞ւ:

– Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմության աշխատանքը խիստ անբավարար է: Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջին, ապա ինձ թվում է՝ ընդդիմությունը փորձում է գնալ փոքր հաղթանակների ճանապարհով, որպեսզի այդ հաղթանակների շնորհիվ որոշակի քաղաքական կապիտալ կուտակի ու դա հետագայում իրացնի բուն խնդրի լուծման համար: Ինքս այս պարագայում այդ «փոքր հաղթանակաների» մեթոդաբանությանը չեմ հավատում, քանր որ «փոքր հաղթանակների փոքր պայքարները» ընդդիմությանն իր հռչակած իշխանափոխության նպատակից է՛լ ավելի է հեռացնելու:

 

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31